Պահոց

Հայտարարություն

18.09.2013

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումները` Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկվելու Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմում:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է դիմումները ներկայացնել մինչեւ 19.09.2013թ. ժամը 18:00-ն` հետևյալ հասցեով. Երևանի քաղաքապետարան, Արգիշտիի 1:
Ընդ որում, ֆիզիկական անձինք դիմումին կցում են անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձինք` կազմակերպության գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը` նշելով ներկայացուցչի անձնագրային տվյալները:

Երևանի քաղաքապետարան