Պահոց

Հայտարարություն

18.09.2013

Երևանի քաղաքապետարանը  բնակելի և հասարակական կառուցապատման համար հայտարարում է բնակավայրերի նպատակային նշանակության համայնքային սեփականություն համարվող հողամասերի դասական աճուրդ: 70 կտոր հողամաս Նոր Նորք վարչական շրջանի սահմաններում՝  Գյուրջյան փողոցին հարող տարածքում, մեկնարկային գինը 1քմ-ի համար 10 000 դրամ: 18 կտոր հողամաս Շենգավիթ վարչական շրջանի սահմաններում, Արտաշատի խճուղուն  հարող տարածքում  հյուսիս-հարավ մայրուղու Երևան քաղաքի սկզբնամասում,  առաջին գիծ, հողամասերի մեկնարկային գինը՝ 1քմ-ի համար 14 000 դրամ: 60 կտոր հողամաս Աջափնյակ վարչական շրջանի  սահմաններում՝  Աշտարակի խճուղուն հարող տարածքում, Վահագնի թաղամասի մոտ, մեկնարկային գինը՝ 1 քմ-ի համար   6000 դրամ: 13 կտոր հողամաս Ավան  վարչական շրջանի սահմաններում՝ Սաֆարյան փողոցին   հարող տարածքում,  Արգավանդ թաղամասի մոտ,   մեկնարկային գինը՝ 1քմ-ի համար 8000 դրամ:
Աճուրդին մասնակցել  ցանկացողները  աճուրդի կազմակերպան և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում , Արգիշտիի 1, առաջին հարկ, մուտքն աշտարակի կողմից:  Աճուրդով  օտարվող հողամասերի վերաբերյալ  հրապարակային ծանուցման մանրամասն տվյալները  տեղադրված են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Աճուրդին մասնակցել ցանկացողները հրավիրվում են  Երևանի քաղաքապետարան Արգիշտիի 1 հասցեով,  մուտքն աշտարակի կողմից, 2-րդ հարկ:

Երևանի քաղաքապետարան