Պահոց

Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հոկտեմբերի 31-ին նիստ գումարելու մասին

23.10.2013

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի`  2013  թվականի  հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի  2-րդ   նիստը.

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

2013  թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Ֆրունզե Խառատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
3. Զորայր Խալափյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4.  Նինել Ղարաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի հ.10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
6. Այգի բարեկարգելու և կանաչապատելու մասին։
7. <<Նուբարաշեն>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին։
8. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
11. Երևան համայնքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
13. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
14. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
15. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակելի շինությունն անհատույց օտարելու մասին։
16. <<Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույքեր ամրացնելու մասին։

Երևանի քաղաքապետարան