Պահոց

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.11.2013

Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների /այսուհետ` Խորհուրդ/ քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը:
Նշված կարգի 4-րդ կետի համաձայն` Երևանի քաղաքապետին կից ձևավորվում և գործում է մշակույթի և հանրակրթության Խորհուրդը:
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և այլ շահագրգիռ անձանց մասնակցել վերը նշված Խորհրդի աշխատանքներին` դրա կազմում ընդգրկվելու միջոցով:
Խուրհրդի կազմում ընդգրկվելու /Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվելու/ համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2013 թվականի նոյեմբերի 8-ը ներառյալ հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1,  Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդ որում`
ա/ ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձնագրի պատճենը,    
 բ/ իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և, եթե Խորհրդի կազմում ցանկանում է ընդգրկվել իրավաբանական անձի գործադիր մարմինը /տնօրենը, գործադիր տնօրենը, գլխավոր տնօրենը և այլն/, ապա անհրաժեշտ է ներկայացնել վերջինիս անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի այլ աշխատակցի դեպքում` իրավաբանական անձի գործադիր մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշումից կամ զանգահարել /010/ 514-174 հեռախոսահամարով:

Երևանի քաղաքապետարան