Հայտարարություն
Երևանի քաղաքապետարանի <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբում հաշվապահիթափուր պաշտոնը համալրելու նպատակով։ Մրցույթին մասնակցել ցանկացողները աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև www.careercenter.am կայքում։
Հայտերը պետք է ուղարկվեն ipiu@yerevan.amէլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը։
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն` Adobe PDF ֆորմատով մինչև 2013թ. նոյեմբերի 26-ը, ժամը 18։00-ն։
Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի։
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
1. Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
2. Ինքնակենսագրություն (Resume կամ CV)
3. Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները։
Աշխատանքի նկարագիր
<<Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ։