Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 25-ին նիստ գումարելու մասին
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2013 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
2013 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Հրանտ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման համաձայնություն տալու մասին։
3. Երևան քաղաքի նշանավոր կառուցապատող և բարերար Երվանդ Տեր-Ավետիքյանի կիսանդրին Երևանում տեղադրելու մասին։
4. Ներսես Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. <<ՀՀ Երևանի քաղաքապետարանի և ՌԴ Ստավրոպոլի մարզի Ստավրոպոլ քաղաք մունիցիպալ միավորի միջև եղբայրացման մասին>> համաձայնագրի հաստատման մասին։
6. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին։
7. Երևանի քաղաքապետի 2013 թվականի նոյեմբերի 7-ի N5551-Ա որոշումն ու <<Աջափնյակի շախմատի դպրոց>> և <<Դավթաշենի շախմատի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին։
8. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
9. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին բնակարան նվիրելու մասին։
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
11. Երևան համայնքի սեփականություն համարվող Պրագայի փողոցի հ.15 հասցեում գտնվող գույքն անհատույց օտարելու մասին։
12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
13. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
14. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
15. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
Երևանի քաղաքապետարան