ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 3-ի հ. 333-Ն որոշմամբ հաստատված <<ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի>>, ինչպես նաև <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 29 հոդվածի 4-րդ կետի պահանջների` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը 2009թ. հուլիսի 7-ից մինչև հուլիսի 31-ն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`
ա. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).
բ. հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
գ. լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի կամ միջոցների անվանումը (անվանումները).
դ. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են) և մեկ լուսանկար (3x4 չափի):
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի`պետական մարմնում հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ-ի տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քանի 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
Ուշացումով ներկայացվելիք դիմումներին ընթացք չի տրվի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն