ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի` 2009 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու երկրորդ նստաշրջանի երրորդ նիստ:
ՕՐԱԿԱՐԳ
Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 21-ի նիստի
1. Օրակարգի նախագծի հաստատում:
2. Երևանի քաղաքապետարանի <<Երևանտրանս>> Փակ բաժնետիրական ընկերությանը 2008 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժնի վճարումից մասնակի ազատելու մասին։
3. Երևանի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու մասին:
4.Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N.1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
5. Վարազդատ Մկրտչյանին <<Երևանի պատվավոր քաղաքացի>> կոչում շնորհելու մասին։
6. ՀՀ ժողովրդական արտիստուհի Ամալյա Արազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։