Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

10.11.2009

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի` 2009 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու երկրորդ նստաշրջանի չորրորդ նիստ:

ՕՐԱԿԱՐԳ
Երևան քաղաքի ավագանու 2009թ. նոյեմբերի 18-ի նիստի
   
1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի 2009 թվականի բյուջեի եկամուտները, ծախսերն ու դեֆիցիտը /պակասուրդը/ ավելացնելու և Երևան քաղաքի 2009 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։
3. Երևան քաղաքի 2009 թվականի բյուջեում  վերաբաշխում կատարելու մասին։
4. Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները հաստատելու մասին։
5.Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին։
6. Երևանի համայնքային ենթակայության <<Շենգավիթի միջնակարգ դպրոց>> կրթական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին։
7. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին։
8.Երևանի համայնքային ենթակայության մի շարք հիմնարկներ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու մասին։
9. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
10. ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Գալուստ Գալոյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
11. ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, ԽՍՀՄ պատվավոր էներգետիկ Վլադիմիր Մարտինովի հիշատակը հավերժացնող  հուշատախտակի տեղադրման մասին։
12. ՀՀ ԳԱ ակադեմիկոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Վարազդատ Հարությունյանի անունով փողոց անվանակոչելու մասին։