Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

24.11.2009

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի` 2009 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու երկրորդ նստաշրջանի հինգերորդ նիստը:

 

ՕՐԱԿԱՐԳ
Երևան քաղաքի ավագանու 2009թ. դեկտեմբերի 2-ի նիստի


   
1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին։
3. Տեղական տուրքերի և վճարների 2010 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին։
4. Երևան քաղաքի մի շարք տարածքների գոտիավորման նախագծերի հաստատման մասին։
5. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին:

Երևանի քաղաքապետարան