Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

10.03.2010

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի` 2010 թվականի մարտի 18-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու երրորդ նստաշրջանի երկրորդ նիստը:

 

ՕՐԱԿԱՐԳ
Երևան քաղաքի ավագանու 2010թ. մարտի 18-ի նիստի


  • Օրակարգի նախագծի հաստատում։
  • Երևան քաղաքի 2009 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին։
  • Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի 56-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
  • Երևան համայնքի սեփականություն համարվող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից շահութաբաժինների Երևանի բյուջե վճարման գործընթացը  կանոնակարգելու մասին։
  • <<Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ գույք ընդգրկելու մասին։
  • Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի NN9-Ա և 10-Ա որոշումներն ուժն կորցրած ճանաչելու մասին։
  • Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 3-ի հ.983-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
  •  ՀՀ ժողովրդական արտիստ Արտեմ Մեջինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
  • Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
  • ՀՀ ժողովրդական  նկարչուհի Մարիամ Ասլամազյանի և ՀՀ վաստակավոր նկարչուհի Երանուհի  Ասլամազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր շինարար Գևորգ Թամանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
  • ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։

  • Երևանի քաղաքապետարան