Պահոց

Հայտարարություն Երևանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններին կից հասարակական հիմունքներով գործող <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> կազմում ընդգրկվելու վերաբերյալ

15.03.2010

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 18.09.2006թ. հ. 153-Ն հրամանով հաստատված <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 12-րդ, 13-րդ ենթակետերի` Երևան քաղաքում գործող ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն ընդգրկվելու Երևանի ՍԾՏԲ-ներին կից հասարակական հիմունքներով գործող <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> կազմերում, կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 51-41-53 հեռախոսահամարով` Հ. Ազատյանին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն