Հայտարարություն
29.03.2010
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ <<Երևան Ջուր>> ընկերության կողմից ս/թ. ապրիլի1-ից կմեկնարկեն Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան պուրակ 400 մմ տրամագծով 4,5կմ երկարությամբ ջրատարի անցկացման և փականային 5 խցերի կառուցման աշխատանքները, որոնց նպատակը մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի հուսալի ջրամատակարարման ապահովումն է: Կառուցման աշխատանքները ներառում են Մյասնիկյան պողոտան: Աշխատանքները նախատեսվում է ավարտել ս/թ. օգոստոսի 6-ին:
Ընկերությունն ակնկալում է մեր համաքաղաքացիների ըմբռնումն ու ներողամտությունը աշխատանքների հետ կապված հնարավոր անհարմարությունների համար:
Երևանի քաղաքապետարան