Հայտարարություն
Հարգելի երևանցիներ,
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 22-ից ամբողջությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղում: Նշված ճանապարհով շահագործվող ավտոբուսային թիվ 19, 26, 33, 50ա և միկրոավտոբուսային թիվ 62, 70, 74, 87, 90, 102, 110 երթուղիների համար սահմանվել են ժամանակավոր ուղեգծեր: Մինչև շինարարական աշխատանքների ավարտը նշված ներքաղաքային երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Պարոնյան, Պռոշյան, Մարշալ Բաղրամյան, Օրբելի, Կիևյան փողոցներով, ինչպես նաև <<Հաղթանակ>> կամրջով դեպի Ծովակալ Իսակովի պողոտա: Հետադարձը` նույն ուղղություններով:
Պատճառած անհարմարությունների համար ակնկալում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան