Պահոց

Հայտարարություն

05.08.2010

<<Էրեբունի-Երևան>> տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է <<Իմ Երևանը>>  խորագրով լուսանկարների մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել լուսանկարչության բնագավառում ստեղծագործող, Երևան քաղաքում բնակվող մինչև 18 տարեկան երեխաները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարները /30 X 40 չափսի, գունավոր կամ սև-սպիտակ/ կարող են ներկայացնել ս/թ. օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժին /ք. Երևան 15, Արգիշտիի փողոց հ. 1, հեռ.` 51-41-89, 51-42-14 *353/:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 2 լուսանկար:
Մրցույթում հաղթողների համար սահմանված են մրցանակներ:

Երևանի քաղաքապետարան