Պահոց

Ծիծեռնակաբերդի խճուղում երթևեկությունը վերականգնված է

05.11.2010



Նոյեմբերի 4-ից  Ծիծեռնակաբերդի խճուղում երթևեկությունը լիովին բաց է։ Այստեղ  երթևեկությունը  դադարեցված էր ընթացիկ տարվա հունիսից, քանի որ ճանապարհը  Երևանի քաղաքապետարանի ծրագրերով վերակառուցվում էր։ Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտված են, նորակառույց ճանապարհով երկկողմանի երկշերտ երթևեկություն է ապահովված։ Զուգահեռաբար սկսված են խճուղու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները, որոնք կազմակերպված են այնպես, որ երթևեկությանը չեն խոչընդոտի։
Երկրորդ փուլով Ծիծեռնակաբերդի խճուղում նախատեսվում է կառուցել էստակադա, որի հիմնական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ ասֆալտապատումը կիրականացվի գալիք տարի։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն