ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
09 դեկտեմբերի 2010թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 48-րդ հոդվածի 2-րդ մասով և Երևան քաղաքի ավագանու <<Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին>> N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով՝
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 11.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով՝
Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը սահմանելու մասին։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ Ժ/Պ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ