Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13.12.2010

Ըստ <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 3-ի հ. 333-Ն որոշմամբ հաստատված <<ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի>> պահանջների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրումը:
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`
ա. լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/ և բնակության վայրը /հասցեն/.
բ. հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/.
գ. լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի կամ միջոցների անվանումը /անվանումները/.
դ. լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները /եթե այդպիսիք առկա են/ և մեկ լուսանկար /3x4 չափի/:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
 Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի`պետական մարմնում հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քանի 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր: Ուշացումով` ս/թ. դեկտեմբերի 29-ից հետո ներկայացվելիք դիմումներին ընթացք չի տրվի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն