Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

15.12.2010

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի` 2010 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու չորրորդ նստաշրջանի ութերորդ  նիստը:

ՕՐԱԿԱՐԳ

1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի հ.155-Ն որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին։
3. Երևանի զարգացման 2011թվականի ծրագրի հաստատման մասին։
4. Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի մասին։
5. Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 3 հասցեի շենքի առաջին հարկի 214.9 քմ մակերեսով տարածքը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
6. Երևանի քաղաքապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի հ.5649-Ա, 5661-Ա, 5662-Ա, 5663-Ա որոշումներին համաձայնություն տալու մասին։
7. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
8. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
9. Երևանի Բուզանդի  հ.33/2 հասցեում գտնվող կաթսայատունը անհատույց օգտագործման հանձնելու մասին։
10. Երևան քաղաքի սեփականություն  համարվող գույքը անհատույց օտարելու մասին։
11. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանը անհատույց օտարելու մասին։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ