Պահոց

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթևեկությունը ամանորյա տոնական օրերին

28.12.2010

Բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով տոնական օրերին որոշակի փոփոխություններ կլինեն մայրաքաղաքի   ներքաղաքային երթևեկությունը կազմակերպելու առումով:
2010թ. դեկտեմբերի 31-ին կերկարացվի Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը:
Մինչև հունվարի 1-ը Երևանի մետրոպոլիտենը և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտը կաշխատեն մինչև ժամը 01:00-ն:
2011թ. հունվարի 1-ից 9-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 24:00-ին:
2011թ. հունվարի 10-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի ամենօրյա ժամանակացույցով:    
   
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն