ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ <<Զանգվածային
լրատվության մասին>> ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004
թվականի մարտի 3-ի հ. 333-Ն որոշմամբ հաստատված <<ՀՀ պետական
կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի
կարգի>> պահանջների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է
Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի ավագանու գործունեությունը
լուսաբանող լրագրողների հավատարմագրումը:
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`
ա.
լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը,
կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական
գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը,
հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/ և բնակության վայրը
/հասցեն/.
բ. հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը /եթե հայրանունը նշված է անձնագրում/.
գ. լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի կամ միջոցների անվանումը /անվանումները/.
դ.
լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային
հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները /եթե այդպիսիք
առկա են/ և մեկ լուսանկար /3x4 չափի/:
Օտարերկրյա պետության
օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի
ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է
ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է
ներկայացվի նաև ՀՀ-ում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի
նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը
ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման
վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ
լրագրողի`պետական մարմնում հավատարմագրման համար ՀՀ հավատարմագրում չի
պահանջվում, եթե ՀՀ տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական
գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով
առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
Հավատարմագրումն
իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն
իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ
ժամկետով:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը
ներկայացնող ոչ ավելի, քանի 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2
օպերատոր: Լրատվամիջոցները կհավատարմագրվեն մինչև ս/թ. փետրվարի 1-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն