Պահոց

«Արցախյան բարիքներ» խորագրով ցուցահանդես-վաճառք՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում

26.03.2016

ԼՂՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին` ժամը 12.00-19.00-ն Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կանցկացվի «Արցախյան բարիքներ» ցուցահանդեսը, որին ներկայացված կլինեն արցախյան 28 ընկերությունների արտադրանքները և ծառայությունները: Այցելուները կարող են ծանոթանալ, ինչպես նաև գնել արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված կլինեն արցախյան գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը, ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային ծառայությունները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն