Ընդունելության օր՝ Երևանի քաղաքապետարանում
29.05.2019
Հարգելի՛ քաղաքացիներ,
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի կունենա մայիսի 31-ին՝ ժամը 10:00-ից սկսած:
Ընդունելության համար հարկավոր է գրանցվել՝ զանգելով (011) 51-42-72 հեռախոսահամարով: Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ըստ գրանցման հերթականության:
Գրանցվել հնարավոր է միայն մինչև 18:00 (մայիսի 29):
Նշենք, որ այն քաղաքացիներին, որոնց չհասցնի ընդունել քաղաքապետը, հաջորդող օրերին կընդունեն քաղաքապետի տեղակալները: