ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2016 թվականի հունիսի 24-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 5-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
2016 թվականի հունիսի 24-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
3. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
4. Երևան համայնքի սեփականություն համարվող Շիրակի փողոցի 1-ին օբյեկտ հ.1 բնակարանն անհատույց օտարելու մասին։
5. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
7. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
8. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
9. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
10. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
11. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
12. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի փետրվարի 9-ի հ.468-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
13. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին։
14. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N435-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին։
15. Պավել Սաֆյանի անվամբ անցուղի անվանակոչելու մասին։
16. Էմիլ Դիլանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
17. «Երևանի Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին։
18. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N305-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
19. Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» հաստատման մասին։
20. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին։
21. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքի գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին։
22. «Բելեզզա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
23. «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ