Պահոց

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.12.2022

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 4439-Ա որոշմամբ.
2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝ հետևյալ օրակարգով.


1) Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի N672-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
2) Հուշատախտակների տեղադրման մասին:
3) Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4) Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին:
5) «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
6) Երևան քաղաքում Ալեքսեյ Հեքիմյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
7) Երևան քաղաքում Կարպ Խաչվանքյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
8) Երևան քաղաքում Գևորգ Վարդանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
9) Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին:
10) Երևան քաղաքում Սլավիկ Չիլոյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
11) Երևան քաղաքում Օհան Դուրյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
12) Երևան քաղաքում Բուժաշխատողների փողոց անվանակոչելու մասին:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ