Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Մշակույթի նախարարությունը հայտարարում են Համո Սահյանի հուշարձանի բաց մրցույթ
20.01.2016
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԵՎ
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ
ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ՔՆԱՐԵՐԳՈՒ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ
ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ – ԿՈԹՈՂԻ ՆԱԽԱԳԾԻ
Բ Ա Ց Մ Ր Ց Ո Ւ Յ Թ
Մ Ր Ց ՈՒ Յ Թ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր Ը
- Հուշարձանը պետք է մարմնավորի հայ նշանավոր բանաստեղծի կերպարը, արտահայտի նրա հայրենասիրական և ազգային – գաղափարախոսական արժեքները։
- Հուշարձանը տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու 5–րդ հատվածում գտնվող շատրվաններին հարակից տարածքում: Առանձնացված հողատարածքի սահմանները նշված են Օղակաձև զբոսայգու հատակագծում։
- Հուշարձանի տեղադրման համար հատկացվող հողատարածքը չպետք է գերազանցի 16 քմ։
- Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը և նյութի ընտրությունը թողնվում են հեղինակի հայեցողությանը։
- Հուշարձանի դիրքն ու չափսերը պետք է նպաստեն տարածության մեջ մասշտաբի առումով դրա ճիշտ ընկալմանը։
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՅՈՒԹԵՐՆ ԵՆ
- Տարածքի գլխավոր հատակագիծը -- Մ 1։500
- Ճարտարապետական փռվածքները, հուշարձանի մասշտաբը, ձևը և նյութը արտահայտող գծագրերը -- Մ 1։50
- Հուշարձանի մանրակերտը -- Մ 1։10
- Ֆիգուրատիվ կոմպոզիցիայի պարագայում՝ դիմաքանդակը
- Բացատրագիրը -- 2 օրինակից։
Անհրաժեշտության դեպքում կարելի է ներկայացնել առաջարկը պարզաբանող լրացուցիչ նյութեր։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործն իրականացվում է։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
- Մրցութային առաջարկությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2016թ. ապրիլի20 –ը հետևյալ հասցեով. Երևանի քաղաքապետարան՝ Արգիշտի փողոց N 1, 1–ին հարկ։
- Գծագրերի աջ կողմի վերևի անկյունում վեցանիշ թվով նշվում է նախագծի ծածկագիրը, շրիֆտի բարձրությունը՝ 10 մմ։
- Գործը ներկայացնելիս, փակ ծրարի մեջ համապատասխան ծածկագրով ներկայացվում է հեղինակը կամ հեղինակային կազմը և մասնակցության տոկոսը։
- Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը իրականացմանը արժան չհամարելու դեպքում, հանձնաժողովը իրավասու է հայտարարել մրցույթի 2–րդ փուլ։
- Մանրամասների համար այցելեք Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքը:
Հուշարձան-կոթողի տեղադրման համար նախատեսվող հողատարածքի սխեմա
Երևանի քաղաքապետարան