Պահոց

Հայտարարություն՝ Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ

06.07.2026

Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում հասարակական մասնակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր հետաքրքրված կազմակերպություններին, կառույցներին և քաղաքացիներին համագործակցության և մասնակցության Երևանի քաղաքապետին կից սոցիալական պաշտպանության խորհրդի աշխատանքներին՝ ներկայացնելով իրենց դիմումը անդամակցության նպատակով։ Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ.46-Ն որոշման՝ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով քաղաքացիները (սոցիալական աջակցության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ փորձագետներ) կարող են ներկայացնել դիմում Երևանի քաղաքապետարան՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով համապատասխան ձևաչափը և այն ուղարկելով children.social@yerevan.am էլ. հասցեին՝ մինչև սույն թվականի հուլիսի 17-ը ներառյալ։ 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011-514-153 հեռախոսահամարին։

Դիմումի ձև