Պահոց

Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրով (YUDIP) մշակված սոցիալական մշտադիտարկման հաշվետվությունը

13.04.2026

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի № 1357-Ն և 2025 թվականի ապրիլի 23-ի № 486-Ն որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրված «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի» վարկային և ծրագրային համաձայնագրերի դրույթների համաձայն՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը իրագործում է Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու շինարարության ծրագիրը։ 
Վերոնշյալ փաստաթղթերով, ի թիվս այլնի, նախատեսված է նաև Իսակովի–Արշակունյաց ճանապարհահատվածի շինարարության ընթացքում սոցիալական ազդեցությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստումը և հանրության իրազեկումը ընթացող գործընթացների վերաբերյալ։
Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի (YUDIP) 2025 թվականի հուլիս–դեկտեմբեր ժամանակահատվածի կիսամյակային սոցիալական պաշտպանության մշտադիտարկման հաշվետվությունը վերաբերում է Իսակովի–Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման նպատակով հողերի ձեռքբերմանը, ազդեցության ենթարկված անձանց վերաբնակեցման գործընթացներին, ինչպես նաև բողոքների քննության և լուծման եղնակներին։ 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է անգլերեն։
Կից ներկայացվում է հաշվետվության անգլերեն տարբերակը` անգլերեն բաժնում։