Պահոց

«Երևանյան անիվ» հեծանվավազքի բակային առաջնությունը կանցկացվի հուլիսի 27-ին

26.07.2017

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարի շրջանակում հուլիսի 27-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի «Երևանյան անիվ» հեծանվավազքի բակային առաջնությունը: Մարզական միջոցառման ընթացքում գավաթի համար կպայքարեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Երևանյան անիվ» բակային առաջնությանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն