Պահոց

Երթևեկության փոփոխություն

30.03.2021

Բաբաջանյան- Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2021 թվականի ապրիլի 1-ից  Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․Բաբաջանյան փողոցի հատման վայրում (Բ4 թաղամասի հարակից հատված) կդադարեցվի երթևեկությունը 10 օրով։ Որպես այլընտրանքային ուղղություն՝ վարորդներին առաջարկվում է օգտագործել Զ․ Անդրանիկի փողոցը, ինչպես նաև Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։ Պատճառված անհանգստության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը։