Պահոց

Հ. 71 մանկապարտեզի բնապահպանական հանրային լսում

15.03.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21,06,2014թ. ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ Կառավարության 19,11,2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. մարտի 26-ին` ժամը 14։30-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքում (Հասցե՝ ք. Երևան, Սասունցի Դավթի փողոց հ. 87, 3-րդ հարկ, հանդիսությունների դահլիճ) տեղի կունենան Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրի շրջանակներում նախատեսված՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 2 փողոցի 45ա հասցեում գտնվող № 71 մանկապարտեզի շենքի սեյսմազինվածության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումներ։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» ՀՈԱԿԻ (ԵԿՆ ԾԻԳ) կայքում կամ ԵԿՆ ԾԻԳ ՀՈԱԿ-ի գրասենյակում (ք. Երևան, Բյուզանդի փ., 1/3, 5-րդ հարկ, հեռ՝ 374 (10) 520973, (10) 5565487):