ՙՙՀաղթական հնչյուններ խորագրով փառատոն մայրաքաղաքի կենտրոնական 5 հատվածներում
08.05.2010
Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի կենտրոնական 5 հատվածներում մայիսի 9-ին, ժամը 15:00-ից 18:00-ն կազմակերպվում է "Հաղթական հնչյուններ" խորագիրը կրող փառատոն` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին:
ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ, ԺԱՄԸ 15:00 - 18:00
1. Հյուսիսային պողոտա
2. "Կասկադ" համալիր
3. Ազնավուրի անվ. հրապարակ
4. Մաշտոցի պողոտայի և Բուզանդի փողոցի խաչմերուկ
5. Կամերային երաժշտության տանը հարակից տարածք