Պահոց

Հանրային բաց լսումների հրավեր

10.10.2019

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի հոկտեմբերի «14»-ից մինչև նոյեմբերի «01»-ը իրականացվող՝ «Ալիխանյան եղբայրների փող. հ.6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծ-առաջարկ»-ի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի հոկտեմբերի «31»-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (yerevanarch@gmail.com), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի «04»-ին, ժամը 16:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի հոկտեմբերի «30»-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-005 (ներքին 356) հեռախոսահամարով: