Պահոց

Հանրային քննարկման հրաավեր

31.05.2022

2022թ. հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գայի պողոտա հ. 19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք), տեղի կունենա «Լիկվոր» ՓԲԸ-Ի «Դեղագործական արտադրության վերազինման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: