Պահոց

Հանրային քննարկման հրավեր

21.12.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին Գ. Նժդեհ փ. 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից իրականացվող «Մուսալեռ» 220կՎ օդային գծի միացումը «Երևանի ՋԷԿ» ենթակայանին ծրագրի շրջանակներում կազմված 2.63կմ երկարություն ունեցող 220կՎ «Մուսալեռ»-«ԵրՋԷԿ» օդային գծի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.` 011/220217: