Հանրային քննարկման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի փետրվարի 8-ին` ժամը 11:00-ին ք. Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք), տեղի կունենա «Էմ Ջի Դիզայն» ՍՊԸ-ի կողմից նախագծվող Հ. Թումանյանի տուն թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման նախագծի, ինչպես նաև նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am): Հեռ.՝ 011 220 218: