Պահոց

Հանրային քննարկման հրավեր

02.02.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին ք. Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք), տեղի կունենա Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Երևանի Հ.Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի վերակառուցման, նոր մասնաշենքի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին քննարկում): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՏԶՀ-ի պաշտոնական կայքում՝ www.atdf.am, հեռ.՝ 010 247 123: