Պահոց

Հանրային քննարկման հրավեր

09.03.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի մարտի 17-ին` ժամը 11։00-ին ք. Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք), տեղի կունենա «Ռենշին» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող Տերյան 107 հասցեում բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում: Հեռ.՝ 011 220 218: