Հանրային քննարկման հրավեր
10.03.2021
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. մարտի 22-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Լիպարիտ Հովհաննիսյանի կողմից Լենինգրադյան փողոց 29/14 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ` զանգահարելով 099991155: