Հանրային քննարկման հրավեր
16.03.2021
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին ք. Երևան Գ. Նժդեհի փողոց հ.26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ԷԴՄԵՏ» ՍՊ ընկերության կողմից Շիրակի 47/6 հասցեում ձեռնարկվող բանեցված կապարաթթվային մարտկոցների ընդունման և վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 091586635: