Պահոց

Հանրային քննարկման հրավեր

09.04.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. ապրիլի 22-ին`ժամը 11:00-ին, ք. Երևան, Դ. Անհաղթի փ. հ11 հասցեում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենք) տեղի կունենան քաղաքացի Դավիթ Աղաբեկյանի կողմից Ուլնեցի 45/5 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել՝ 099991155: