Պահոց

Հանրային քննարկման հրավեր

26.04.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. մայիսի 6-ին` ժամը 11.00-ին, ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենան քաղաքացիներ Տիգրան Մկրտչյանի, Ստեփան Գրիգորյանի, Գագիկ Հովհաննիսյանի կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Լենինգրադյան փողոց հ.21/4 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին քննարկում): Հարցերի դեպքում զանգահարել 099991155 հեռախոսահամարով: