Պահոց

Հանրային քննարկման հրավեր

15.06.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հունիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա Նոր Նորք վարչական շրջան, Բագրևանդի հ.74 հողամասում նախատեսվող ինժեներական քաղաքի ենթակառուցվածքների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: