Պահոց

Հանրային քննարկման հրավեր

18.06.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուլիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան Գ. Նժդեհի փողոց հ.26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Էդմետ»ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շիրակի փողոց շենք 47/6 հասցեում նախատեսվող բանեցված մարտկոցների գործածության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: