Պահոց

Հանրային քննարկման հրավեր

29.06.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուլիսի 09-ին՝ ժամը 12.00-ին, Ն. Զարյան փ. 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան, Կոմիտաս 60 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ` զանգահարելով 099 99 42 22: