Հանրային քննարկման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաքացի Լիպարիտ Հովհաննիսյանի կողմից Լենինգրադյան փողոց 29/14 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: