Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.07.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Ա.Արմենակյան փողոց հ. 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Գ. Հովսեփյան փողոց հ.24/28 և հ56/11 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 012 211 001: