Հանրային քննարկման հրավեր
08.07.2021
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Գայի պողոտա հ.19 հասցեում (Նոր Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (երրորդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 010 56 27 11: