Հանրային քննարկման հրավեր
19.10.2021
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2021թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի շենքում (Դավթաշեն 3-րդ թաղամաս) տեղի կունենա «Պարս» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: