Հանրային քննարկման հրավեր
22.03.2022
2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11։00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ Սասունցի Դավթի փողոց հ. 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա Լեյլա Խաչատրյանի կողմից ներկայացված Արին Բերդ 22/1 հասցեում նախատեսվող մետաղների թափոնների ձուլման արտադրամասի կառուցման վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել՝ 041711750: